2015թ. առաջին կեսին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը նվազել է 6.9%-ով
ՉԺՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին կիսամյակում Չինաստանի արտաքին առևտրի ծավալը նվազել է 6.9%-ով և կազմել 1.89 տրիլիոն դոլար: Միևնույն ժամանակ նշվում է, որ արտահանման ծավալներն աճել են 0.9%-ով և կազմել 1.077 տրիլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալները կտրուկ անկում են ապրել՝ -15.5% և կազմել 0.813 տրիլիոն դոլար:
Նշենք, որ Չինաստանի կառավարությունն այս տարի պլանավորում էր ապահովել արտաքին առևտրի ծավալի 7.5% աճ: 2014թ.-ին արտաքին առևտրի ծավալն աճել էր 3.4%-ով: