Ձկնարտադրության ոլորտում գրանցվել է 30% աճ
Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 187,30 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 7.7%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 6%-ով և կազմել 174,03 մլրդ ՀՀ դրամ, իսկ ձկնոսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կազմել է 13,27 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 30%-ով: