
Հայաստանում ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.5%-ով և կազմել 75.4 հազար տոննա:
Միևնույն ժամանակ հացի արտադրության ծավալները նվազել են 1.8%-ով և կազմել 119.9 հազար տոննա: Հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 5.3%-ով և կազմել 6 037.7 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 32.6%-ով և կազմել 1 251.7 տոննա: