Հայաստանում 30%-ը կրճատվել է դպրոցական տետրերի արտադրությունը
Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում մեր երկրում արտադրվել է 322.3 տոննա դպրոցական տետր: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 30%-ով: 2014 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել էր 463.3 տոննա դպրոցական տետր:
Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտարվել էր 994.1 տոննա դպրոցական տետր: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 946.0 տոննա:
Հայաստանում տետրերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «ՍԿԱՐԼԵՏ»-ը: