Հայաստանում ամենացածր աշխատավարձը կրթության ոլորտում է
Մեր երկրում կրթության ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 115.7 հազար ՀՀ դրամ, ինչը զգալի ցածր է հանրապետական միջին աշխատավարձի ցուցանիշից: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նշենք, որ մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 181.9 հազար ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված վիճակագրության` կրթության ոլորտի միայն պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 114,4 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 162,7 հազար ՀՀ դրամ:
Տնտեսության մյուս ոլորտներում, ի համադրության կրթության ոլորտի, աշխատավարձը ավելի բարձր է: