
Տրանսֆերտները կրճատվել են մոտ 40%-ով
Տարվա առաջին կեսին մեր երկրում գրանցվել է առևտրի շրջանառության շուրջ 8% անկում: Ինչպես պարզաբանում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանրապետությունում առևտրի ցուցանիշի նվազումը առաջին հերթին պայմանավորված է արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ: Նախարարության տվյալներով՝ այս տարի տրանսֆերտները կրճատվել են մոտ 40%-ով:
Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին մեր երկրում առևտրի շրջանառությունը կազմել է 973,73 մլրդ ՀՀ դրամ:
Առևտրի շրջանառության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է հունիսին՝ 195,16 մլրդ ՀՀ դրամ: