Կես տարում մատուցվել են շուրջ կես տրիլիոն դրամի ծառայություններ
Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրում մատուցվել են 537 մլրդ 899.2 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 3.3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունները:
Նշենք նաև, որ մատուցված ծառայությունների առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հունիսին՝ 102 մլրդ 619 մլն ՀՀ դրամ: