Տնտեսական

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
«Երևանի Սիթի»-ն կաշխատի SAP համակարգային լուծումներով
30/07/2015 22:03
Կիսվել

«Երևանի Սիթի»-ն կաշխատի SAP համակարգային լուծումներով

«SAP ԱՊՀ» ընկերությունը և «Երևանի Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում «Երևանի Սիթի» ցանցում կներդրվեն SAP HANA բազայի հիման վրա գործող համակարգային լուծումներ, ներառյալ SAP for Retail հարթակը, հաճախորդների հավատարմության ծրագրերի կառավարման SAP CRM Loyalty Management լուծումը, բիզնես-վերլուծությունների համար SAP BI ծրագիրը և SAP F&R կանխատեսումների համակարգը: Վերը նշված լուծումները «Երևանի Սիթի» ընկերությունում կներդրվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում:

«Երևանի Սիթի» ցանցի գործադիր տնօրեն Վարդան Ֆարմանյանը, կարևորելով SAP ընկերության հետ համագործակցությունը, նշել է, որ ցանցի ռազմավարական զարգացման ծրագիրն ուղղված է բիզնեսի որակական և քանակական աճին, որին կարելի է հասնել շնորհիվ հաճախորդների սպասումները գերազանցող ծառայությունների բարձր որակի, ինչպես նաև անձնակազմի, ֆինանսների և պահուստների կառավարման արդյունավետության բարձրացման: «Երևանի Սիթի»-ում վստահ են, որ SAP-ի նորարարական գործիքակազմը կօգնի արդյունավետ կերպով իրականացնել ցանցի զարգացման ծրագիրը, ինչպես նաև կնպաստի բիզնեսի աճին:

Նշենք, որ «Երևանի Սիթի» ցանցում ներկայացված է 14 սուպերմարկետ:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76