Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
31/07/2015 18:06
Կիսվել

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը:

Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի ղեկավար Անուշ Ասլանյանը, այլ պաշտոնատար անձինք  և հյուրեր:

«Այս տարվա ընթացքում մենք  արդեն երկրորդ այգեգործական ուղղվածություն ունեցող գյուղատնտեսական սպասարկման կենտրոնն ենք բացում մեր հանրապետությունում, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին կապահովի բարձրակարգ խորհրդատվական ծառայություններով: Մայիս ամսին նմանատիպ կենտրոն հիմնեցինք նաև Արմավիրի մարզի Նորապատ համայնքում և նպատակ ունենք հետագայում ընդլայնել աշխարհագրությունը՝ ընդգրկելով բոլոր մարզերը» ,- իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Մասնագիտացված կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային կազմակերպությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ, ինչպես նաև տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների մասին:

Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի և բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև նպաստելու է շուկայական կապերի հաստատմանը և հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները Հայաստանի ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար:

Բացի այդ, կենտրոնում տեղի և օտարերկրյա մասնագետների կողմից կազմակերպվելու են սեմինարներ  և դասընթացներ՝ Արարատի մարզի շուրջ 25 համայնքների մոտ 2 500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01