Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Կառավարությունում քննարկվել են խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր
07/08/2015 11:57
Կիսվել

Կառավարությունում քննարկվել են խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մթերող ձեռնարկությունների ղեկավարները:

Վարչապետը, ողջունելով ներկաներին և անդրադառնալով 2015 թ. խաղողի մթերման կանխատեսվող ծավալին, նշել է, որ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ սպասվում է շուրջ 280.0 հազ. տոննա խաղողի համախառն բերք, որից պետք է մթերվի 196.0 հազ. տոննա, սակայն պահանջարկը կազմում է 160.0 հազ. տոննա: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է խաղողի մթերման գործընթացի ժամանակին ու սահուն կազմակերպումը և պատրաստ է աջակցել վերամշակող ընկերություններին՝ խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը լուծելու համար: «Այսօր մեկ հարց ունենք օրակարգում՝ խաղողի մթերման սեզոնի նախապատրաստական աշխատանքները և կցանկանայի նաև ձեզանից լսել՝ մենք ինչ գործիքներ օգտագործենք, ինչ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք բերքը մեր գյուղացիներից հավաքել», – ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է 2015 թ. խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին և ներկայացրել խաղող վերամշակող ձեռնարկությունների հետ նախնական քննարկման արդյունքները: Գյուղնախարարը նշել է, որ խաղողի լրացուցիչ քանակության մթերման նպատակով վերամշակողները հիմնականում բարձրացրել են շրջանառու միջոցների համալրման համար վարկային միջոցների տրամադրման հարցը: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են վարկային միջոցների տրամադրման պայմաններին, ոռոգման գործընթացի կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետի հանձնարարությամբ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը տեղեկացրել է, որ վարկավորումն իրականացվում է 5 տարի մարման ժամկետով, իսկ վարկի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև մեկ տարի տևողությամբ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ գործադիրը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղողի բերքը չմնա գյուղացու մոտ, և վերամշակող գործարաններն ընդունեն այն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ կքննարկի և հետամուտ կլինի ֆինանսական ռեսուրսի տրամադրման հարցի լուծմանը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83