Վեց ամսում Հայաստանից մեկնել է 465 հազար մարդ
Ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250,32 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1.0%-ով:
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամսում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել էր 214,75 հազար մարդ:
Արդյունքում, տարվա առաջին կեսից հանրապետությունից մեկնել է 465.07 հազար մարդ:
Նշենք, որ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: