
Հայաստանից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը նվազել է 10%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին յոթ ամսվա համար մեր երկրի արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են 124,27 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2014 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 10%-ով:
Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է մոտ 20%-ով և կազմել 142,83 մլն դոլար: