Հունվար-օգոստոսին գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 505 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 504,87 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 13.5%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գյուղատնտեսության արտադրանքի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է օգոստոսին՝ 176,48 մլրդ ՀՀ դրամ: Ոլորտի համար առավել բարենպաստ մյուս ամիսներին՝ հունիսին և հուլիսին, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են համապատասծանաբար 61,52 մլրդ ՀՀ դրամ և 92,83 մլրդ ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով գյուղատնտեսական արտադրանքի ծավալի առավել զգալի աճ գրանցվել է հունիսին՝ շուրջ 38%: