
Բանկերի վարկային պորտֆելի 7.7%-ը դասակարգվել է որպես չաշխատող
Օգոստոս ամսվա տվյալներով՝ Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերը կազմել են բանկերի ընդհանուր ակտիվների մոտ 7.71%-ը: Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 1.56 տոկոսային կետով: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:
Ըստ ներկայացված տվյալների՝ չաշխատող վարկերի առավել մեծ մասը կազմել են սպառողական վարկերը և առևտրի ոլորտի տրամադրված վարկերը: Տեսակարար կշռի ցուցանիշով հաջորդում են մշակող արդյունաբերության և շինարարության ոլորտները:
Նշենք, որ չաշխատող են համարվում այն ակտիվները, որոնք դասակարգվել են որպես հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի: