Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հանրային լսումներ երթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնելու փոփոխությունների նախագծի վերաբերյալ
09/10/2015 14:21
Կիսվել

Հանրային լսումներ երթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնելու փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Միջմարզային, ներմարզային, ներքաղաքային՝ ներառյալ Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային տրանսպորտը ավելի որակյալ, մատչելի ու անվտանգ դարձնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է կառավարություն ներկայացնել կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և փոխադրողների ընտրության կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ:

Նախագծի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կազմակերպել էր հանրային լսումներ մի շարք հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների և ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախատեսվող փոփոխություներից մեկի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող և սակավաշարժ անձանց համար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսները կվերասարքավորվեն և կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտից այդ անձանց լիարժեք օգտվելու պահանջներին՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ նոր կարգում պարտադիր պայման է լինելու երթուղում շահագործվող 1-10 ավտոբուսի դեպքում ունենալ հաշմանդամների համար հարմարեցված մեկ ավտոբուս. «Երևան քաղաքում արդեն կան ավտոբուսներ, որոնք հարմարեցված են սակավաշարժ անձանց համար, սակայն մենք գտնում ենք, որ դա բավարար չէ և պետք է միջմարզային և ներհամայնքային երթուղիներում նույնպես լինեն այդպիսի տրանսպորտային միջոցներ»:

Նախագծով առաջարկվում է նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթները դարձնել առավել թափանցիկ: Այդ նպատակով՝ մրցութային հանձնաժողովում որպես լիիրավ անդամ, կընդգրկվի ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արամ Արսենյանի խոսքով՝ կառավարության կողմից նախագծի ընդունման պարագայում, առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն առավել արդյունավետ, որակյալ և անվտանգ ծառայությունների մատուցմանը հասարակական տրանսպորտից օգտվողների համար. «Ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրության նոր կարգով ապահովում ենք այդ ընտրության թափանցիկությունը, սակավաշարժ անձանց համար ապահովում ենք հասարակական տրանսպորտի մատչելիությունը, ապահովում ենք նոր որակ, շարժակազմի բարելավում, նոր տրանսպորտային միջոցների ներգրավում, ինչպես նաև անվտանգության բարձրացում»:

Նախագծի քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև շահագործվող մեքենաների տարիքային սահմանափակմանը: Փոփոխությունների նախագծի կետերից մեկով սահմանվում է, որ ուղևորափոխադրում իրականցնելու համար հայտարարված մրցույթին կարող են ներկայացվել 12-ից ոչ ավելի տարիք ունեցող միկրոավոտոբուսներ՝ գործող 15-ի փոխարեն, իսկ ավտոբուսի պարագայում՝ 15-ից ոչ ավելի տարիք ունեցող: Նշենք, որ գործող կարգում ավտոբուսների համար տարիքային սահմանափակում չկա:

Նոր կարգի համաձայն՝ փոփոխություններ կլինեն նաև մրցույթի անցկացման ընթացակարգում, կկրճատվի վարչարարությունը, կավելացվի երթուղիների սպասարկման ժամկետները:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կարևոր են համարում այս փոփոխությունները, որոնք կնպաստեն հասարակական կյանքում հաշմանդամների ներգրավմանը: «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա ամենակարևոր խնդիրներից է և առանց այս հարցի լուծման, չի կարող հաշմանդամություն ունեցող անձը լիարժեք ներառվել հասարակություն:

«Յունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը նկատում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հետևողական է խնդրի լուծման առումով. «Նախարարությունը լուրջ հետաքրքրվածություն է հադես բերում այս հարցում, որպեսզի գործընթացը ձևական բնույթ չկրի և, իրոք, հաշմանդամություն ունեցող մեր երկրի քաղաքացիների կյանքը թեթևացնի»:

Քննարկմանը ներկա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենք պատրաստ են և կարող են նոր կարգի ընդունումից հետո իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները:

Հանրային լսումների ընթացքում հնչած բոլոր առաջարկները նախագծի  աշխատանքային խումբը կամփոփի, կքննարկի և արդեն վերջնական տեսքով այն կներկայացնի ՀՀ կառավարություն:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88