Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ վարչապետն ու Իրանի փոխնախագահն անդրադարձել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին
15/10/2015 10:07
Կիսվել

ՀՀ վարչապետն ու Իրանի փոխնախագահն անդրադարձել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով ՒԻՀ առաջին փոխնախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում՝ ՀՀ վարչապետը նշել է. «Ջերմ հիշողություններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցից, որը լավ առիթ էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու և անելիքները նախանշելու համար: Մենք միշտ կարևորել ենք բարեկամ և հարևան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Իրանը մեր կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Իրանի առաջին փոխնախագահի այցը հնարավորություն կտա ամփոփել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հստակեցնել հետագա քայլերը:

Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին Հայաստան այցելելու հրավերի համար և նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում: «Հայաստանը և Իրանն ունեն բազմադարյա բարիդրացիական հարաբերություններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության հիմքում: Հայաստանի Հանրապետությունն իր հատուկ տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և մենք որևիցե սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով: Նախորդ տարի Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք պայմանավորվեցինք՝ յուրաքանչյուր տարի  և´ Երևանում, և´ Թեհրանում հանդիպել, միասին քննարկել առկա բոլոր հարցերը և եթե կան խնդիրներ, լուծում տալ դրանց», – ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահը:

ՀՀ վարչապետը և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նախ և առաջ գոհունակություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման համար:

Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժն իրացնելու և առևտրատնտեսական հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին կարևորել են հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը հնարավորություն կտա ակտիվացնել և ընդլայնել գործարար կապերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխշահավետ համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում գործակցության խորացմանը:

Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին, մասնավորապես, գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրին 2018 թվականից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը: Անդրադարձ է եղել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև անհրաժեշտ են համարվել պարբերական հանդիպումները, որոնք կխթանեն երկու երկրների առևտրատնտեսական կապերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերի: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության համար և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և տնտեսական գործակցության զարգացմանը:

Այնուհետև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական և իրանական կողմերի համանախագահները զեկուցել են երկկողմ պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և պատմամշակութային կապերի սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցումներով են հանդես եկել նաև հայկական և իրանական կողմերի համապատասխան նախարարները: Երկուստեք ընդգծվել է, որ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետում և նախատեսված ծավալով, ինչպես նաև մշտական կապի միջոցով լուծում է տրվում ցանկացած հարցի:

Նշված հարցերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: Կողմերը կարևորել են նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը:

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Իրանի առաջին փոխնախագահը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ բարեկամական և կառուցողական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի անունից ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90