Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի հետ քննարկել է անտառների արդյունավետ կառավարման ծրագրի ընթացքը
21/10/2015 20:54
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի հետ քննարկել է անտառների արդյունավետ կառավարման ծրագրի ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  պատվիրակությանը, որի կազմում էին բնապահպանական գծով ավագ տնտեսագետ, FLEG ծրագրի ղեկավար Գայանե Մինասյանը, անտառային ոլորտի ավագ մասնագետ Տուուկկա Կաստրենը, բնապահպան  Վլադիսլավա Նեմովան, FLEG ծրագրի հայաստանյան համակարգող Արուսյակ Ալավերդյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ԵՀԳԳ) Արևելյան երկրներում. անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման բարելավման» երկրորդ (ENPI FLEG 2) ծրագրի ընթացքը և նախանշել համագործակցության առաջիկա ծրագրերը:

«Վերջին տարիներին մեր երկրում բավականաչափ աշխատանք է տարվել անտառների պահպանման և արդյունավետ կառավարման ուղղությամբ, նվազել են ապօրինի անտառային հատումները, սակայն ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ակնկալում ենք միջազգային կառույցների, այդ թվում` նաև Համաշխարհային բանկի աջակցությունը», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Մասնավորապես, նախարարի խոսքով, ոլորտում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններից բացի, զգացվում է տեխնիկական օժանդակության, նորագույն սարքավորումների ներդրման կարիք, որոնք թույլ կտան մշտադիտարկումներ իրականացնել անտառային տարածքներում` դրանով իսկ նպաստելով անտառների վերականգնմանն ու առավել արդյունավետ կառավարմանը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս պետությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները անտառային տարածքների ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ENPI FLEG 2 ծրագրի ընթացքը, որի նպատակն է աջակցել անտառների արդյունավետ կառավարմանը՝ անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման միջոցով:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին ընդգծել են Համաշխարհային բանկի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ անտառային ոլորտի բարելավման ուղղությամբ և շեշտել, որ ծրագրի ավարտից հետո բանկը նպատակադրված է շարունակել օժանդակել Հայաստանին այս հարցում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01