Կրճատվել է բջջային հեռախոսների ներմուծումը
Ընթացիկ տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիսին, Հայաստան է ներմուծվել 240 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ կամ ձայնի, պատկերի ու տվյալի ընդունման (հաղորդման) նմանատիպ այլ սարք, որոնց ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 20,63 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մաքսային ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մեր հանրապետություն բջջային հեռախոսների և նմանատիպ սարքերի ներմուծման ցուցանիշը կրճատվել է: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին ներմուծվել էր 276.91 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ կամ ձայնի, պատկերի ու տվյալի ընդունման (հաղորդման) նմանատիպ այլ սարք:
Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստան էր ներմուծվել 59 մլն 600.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով շուրջ 642.6 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ կամ ձայնի, պատկերի ու տվյալի ընդունման (հաղորդման) նմանատիպ այլ սարք: