
Համակարգիչների ներմուծումը կրճատվել է շուրջ 2 անգամ
Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր հանրապետություն է ներմուծվել 68.3 հազար հատ համակարգիչ և համակարգչային բլոկ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստան համակարգիչների և դրանց բլոկների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ: 2014 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ներմուծվել 129.5 հազար հատ համակարգիչ և համակարգչային բլոկ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու վեց ամսում մեր երկիր ներմուծված համակարգիչների (համակարգչային բլոկների) ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 10 մլն 363.2 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստան էր ներմուծվել շուրջ 256.8 հազար հատ համակարգիչ և համակարգչային բլոկ: 2013 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 40%-ով: