Ներմուծում ենք 2 անգամ ավելի շատ, քան արտահանում
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրի ներմուծման ծավալները շուրջ 2 անգամ ավելին են, քան արտահանման ծավալները: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 95.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալները՝ 2 մլրդ 361.7 մլն ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվել են թե ներմուծման և թե արտահանման ծավալները: Արտահանման ծավալների անկումը աննկատ է՝ մոտ 1%, մինչդեռ ներմուծման ծավալների անկումը կազմել է 26,6%: