Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի ղեկավարին
27/10/2015 09:38
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակության (DTRA) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի գլխավորած պատվիրակությանը:

Գործակալությունը մեր երկրում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը երկրի անասնաբուժության և առողջապահության ոլորտները Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական սկզբունքներին համապատասխանեցնելու հարցում, ինչը կնպաստի Հայաստանում հատուկ վտանգավոր պաթոգենների հայտնաբերման, ախտորոշման և արձագանքման համակարգերի հզորացմանը:

Գործակալության աջակցությամբ արդեն ավարտվել է «Խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը և հսկողությունը Հայաստանում` ԱՄ-3» ծրագիրը, և ներկայումս ընթացքի մեջ է «Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկական ժանտախտի էկոլոգիայի և համաճարակաբանության մասին հանրային իրազեկում, վերահսկման և կանխարգելման նպատակով` ուսուցման տրամադրում, մեթոդների և ռազմավարությունների իրականացում` TAP-A1» ծրագիրը:

Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը  բարձր է գնահատել Հայաստանում Գործակալության կողմից իրականացվող ծրագրերը: Այս ենթատեքստում նախարարը մասնավորապես ընդգծել է կենտրոնական անասնաբուժական ռեֆերենս լաբորատորիայի կառուցման դերն ու նշանակությունը մեր երկրի համար:

Նախարարի խոսքով` միաժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարզերում գործող անասնաբուժական լաբորատորիաների վերազինման համար, քանի որ առանց ժամանակակից սարքավորումների անհնար է իրականացնել ճշգրիտ ախտորոշիչ աշխատանքներ:

Նախարար Սերգո Կարապետյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման անհրաժեշտությանը, առանց որի անասնաբուժական ծառայությունները լիարժեքորեն չեն կարող մատուցվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև DTRA գործակալության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետագա համագործակցության հեռանկարները:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59