Վեց ամսում Հայաստան է ներմուծվել շուրջ 261.7 տոննա թեյ
Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 261.7 տոննա թեյ: Ներմուծված թեյի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 1.595 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Մաքսային ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան թեյի ներմուծման ծավալները աճել են:
2014 թվականի հունվար-հունիս ամիսներին մեր երկիր էր ներմուծվել մոտ 1.332 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 167.1 տոննա թեյ: