Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների միջին աշխատավարձը կազմում է 348 հազար ՀՀ դրամ
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի մասնագետների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 347,99 հազար ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՏՏ և կապի ոլորտում միջին աշխատավարձը մոտ 2 անգամ բարձր է, քան հանրապետությունում միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ աշխատավարձի բարձր ցուցանիշով այս ոլորտին գերազանցում են հանքարդյունաբերության և ֆինանսական ոլորտը, որտեղ միջին աշխատավարձը կազմում է համապատասխանաբար 419,76 հազար ՀՀ դրամ և 383,75 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը կազմում է մոտ 183 հազար ՀՀ դրամ: