Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել հանքարդյունաբերողների հետ
18/11/2015 18:43
Կիսվել

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել հանքարդյունաբերողների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարը զեկուցել է հանքարդյունաբերական ոլորտի զարգացման միտումների և միջազգային շուկայում գունավոր մետաղների գների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին: Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ՀՀ տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցող այս ոլորտում ընթացիկ տարում արձանագրվել է տնտեսական աճ, ինչին էապես նպաստել են նոր ներդրումային ծրագրերի կյանքի կոչումն ու արտադրական ծավալների ավելացումը:

Այնուհետև քննարկվել են հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետագա զարգացմանը, նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ կատարվելիք քայլերին, ոլորտում առկա խնդիրներին, միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանումներին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել հանքարդյունաբերության ոլորտի դերը տնտեսության զարգացման գործում և նշել, որ այս բնագավառը գտնվում է իր ամենօրյա ուշադրության ներքո: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ոլորտի ձեռնարկությունների զարգացմանը, քննարկել նրանց մտահոգող յուրաքանչյուր հարց և խնդիր: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է այս բնագավառի ձեռնարկությունների հետ շարունակել ինտենսիվ շփումները, լսել ոլորտի հետագա զարգացմանն առնչվող առաջարկությունները, քննարկել դրանք և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար:

Հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման, իրենց ընկերությունների զարգացման ծրագրերը քննարկելու, բարձրացրած հարցերը լսելու համար:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85