Մեր երկրի արտաքին պետական պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքը կազմել է 4 մլրդ 70 մլն 662 հազար ԱՄՆ դոլար, որի մոտ 65%-ը կազմել են բազմակողմային վարկային ծրագրերը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Համաշխարհային բանկին բաժին է ընկնում մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքի 40%-ը, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 10%-ը, Ասիական զարգացման բանկին՝ 8%-ը, Եվրոպական ներդրումային բանկին՝ 2.6%-ը, Եվրամիությանը՝ 1.8%-ը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 1.5%-ը:
Միևնույն ժամանակ, երկկողմանի վարկային ծագրերի մասնաբաժինը կազմել է 12.3% (Ճապոնիա, Գերմանիա, ԱՄՆ):
Նշենք, որ տարեսկզբին արձանագրված ցուցանիշի համեմատ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքն աճել է 7.5%-ով: