Հայաստանում գործող 32 վարկային կազմակերպություններից 13-ն ունեն օտարերկրյա բաժնետեր
Հայաստանում գործող 32 վարկային կազմակերպություններից 13-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ են, ընդ որում՝ 50%-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ վարկային կազմակերպությունների թիվը կազմում է 8, որից՝ 95℅-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ վարկային կազմակերպությունները 5-ն են: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է 13.2%: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը նվազել է 9.1 տոկոսային կետով: