Տրանսպորտային միջոցների ներմուծումը կրճատվել է մոտ 2 անգամ
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկիր են ներմուծվել 162.79 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 46%-ով: 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ցուցանիշը կազմել էր 302,02 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 6%: