
75 մլն եվրո՝ Վեդու ջրամբարի ֆինանսավորման համար
Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ» վարկային համաձայնագիր: Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմել սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: