Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ինչպե՞ս գրանցել ապրանքային նշան Հայաստանում
20/12/2015 19:30
Կիսվել

Ինչպե՞ս գրանցել ապրանքային նշան Հայաստանում

Գրագետ մշակված և ընտրված ապրանքային նշանը ցանկացած ընկերության համար կարող է լինել բիզնեսի հաջողությամբ կարևոր գործոններից մեկը: Մեծ ճանաչվածություն ունեցող և ժողովրդականություն վայելող ապրանքային նշանը ցանկացած ընկերության համար թանկ ակտիվ է, որը ոչ միայն բերում է ֆինանսական եկամուտներ, այլև ապահովում է մրցակցային առավելություն: Մեր հանրապետությունում որպես այդպիսին կարելի է առանձնացնել, օրինակ, ԱՐԱՐԱՏ հանրահայտ ապրանքային նշանը:

Ստորև ներկայացնում ենք թե ինչ է ապրանքային նշանը և ինչպես կարելի է Հայաստանում գրանցել ապրանքային նշան:

Ի՞նչ է ապրանքային նշանը. Ապրանքային նշանը տարբերակիչ նշան է, որն տարբերում է ապրանքները և ծառայությունները նույնատիպ այլ ապրանքներից և ծառայություններից։

Ապրանքային նշանի գրանցման կարևորությունը. Ապրանքային նշանի գրանցումը և պահպանությունը տրամադրում է տվյալ նշանն օգտագործելու, նմանատիպ այլ ապրանքներից ու ծառայություններից տարբերելու կամ վճարի դիմաց այլ անձանց նշանի օգտագործման թույլատվություն տալու բացառիկ իրավունք։ Ապրանքային նշանի պաշտպանությունը հիմնականում իրականացնում են դատարանները, որոնք իրավասու են արգելելու ապրանքային նշանի անօրինական օգտագործումը։ Ապրանքային նշանների պահպանությունը կանխում է նաև անբարեխիղճ մրցակիցների փորձերը, նրանց թվին են դասվում կեղծ ապրանք արտադրողները, որոնք շփոթության աստիճան նման կամ կեղծ ապրանքային նշաններն օգտագործում են իրենց ցածրորակ ապրանքները կամ ծառայությունները իրացնելու նպատակով։

Ո՞վ կարող է դիմել ապրանքային նշանի վկայագիր ստանալու համար. Ապրանքային նշանի գրանցումը իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա։ Որպես կանոն, հայտը ներկայացնում է հայտատուն, ում անունով խնդրարկվում է նշանի գրանցումը։ Ընդհանրապես, ցանկացած անձ, ով ցանկանում է օգտագործել ապրանքային նշան կամ ցանկանում է, որ ինչ-որ երրորդ կողմ օգտագործի դա, կարող է դիմել գրանցման համար։ Դա կարող է լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձ։

Ինչպիսի՞ պահպանություն է տրամադրում ապրանքային նշանի վկայագիրը. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրա պետական գրանցման, կամ որ նույնն է՝ իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է դրա սեփականատիրոջը։ Այս յուրատեսակ իրավունքը համառոտ կոչվում է ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունք, որն ընդգրկում է երկու հիմնական ասպեկտներ. ապրանքային նշանի օգտագործման իրավունք և այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու իրավունք։

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը. Ապրանքային նշանի գրանցումը սովորաբար կատարվում է 10 տարով, սակայն այդ ժամկետն ավարտվելիս այն կարող է երկարաձգվել ամեն անգամ 10 տարով։ Այսինքն՝ ապրանքային նշանի գրանցման գործողությունն ըստ էության սահմանափակված չէ։ Նման մոտեցում կիրառվում է երկրների ճնշող մեծամասնությունում, այդ թվում Հայաստանում։

ՈՒ՞ր դիմել. Վկայագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելով (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն)։ Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58