Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Երվանդ Զախարյանը պարգևատրել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին
25/12/2015 18:09
Կիսվել

Երվանդ Զախարյանը պարգևատրել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 25-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների տնօրեններին ու բազմավաստակ մասնագետներին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին՝ դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար: Ներկայացնելով համակարգի առկա վիճակը՝ Ե. Զախարյանն առանձնացրել է հատկապես այն հանգամանքը, որ արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գների նվազումը լուրջ դժվարություններ է ստեղծել ոլորտի ըներությունների համար: Այդ պայմաններում կարևորվել է աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը:

Նախարարը բոլորին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով առողջություն ու բեղմնավոր տարի:

Հանրապետության ընդերքի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուշամեդալներով պարգևատրել է ՀՀ վաստակավոր երկրաբան, թոշակառու Սայիկ Դանիելյանին, «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ՓԲԸ Սոթքի ոսկու հանքավայրի էքսկավատորավար Մայիլ Իսկանդարյանին, «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ Շահումյանի ոսկի-մազմամետաղային հանքավայրի բեռնատար մեքենայի վարորդ Արթուր Մկրտչյանին:

«Ընդերքի բնագավառում  ունեցած վաստակի, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի  շնորհակալագրով խրախուսվել են «Երևանի աղի կոմբինատ» ԲԲԸ Երևանի աղի հանքի ամրակապող Մայիլ Ավանեսյանը, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ Մեղրաձորի ոսկու հանքավայրի 6-րդ կարգի հանքափոր պայթեցնող Արտակ Մանուկյանը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայրի լեռնային արտադրամասի էքսկավատորի մեքենավար Մուշեղ Պողոսյանը, «Ախթալայի լեռնա-հարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ Շամլուղի պղնձի հանքավայրի ջարդման տեղամասի վարպետ Համբարձում Քոչարյանը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պատվոգրով խրախուսվել են «Թեղուտ» ՓԲԸ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնիկական սպասարկման թիմի էլեկտրասարքավորումների և հսկիչ-չափիչ սարքերի բաժնի էլեկտրասարքավորում նորոգող և սպասարկող էլեկտրամոնտյոր Սոս Ալեքսանյանը, «Շեն Հոլդինգ» ՓԲԸ ընկերության երկրաբան Ռոման Ներսիսյանը, «Գաջեգործ ՓԲԸ ընկերության հանքային տնտեսության վարպետ Արմեն Գերասիմյանը, «Դիատոմիտ» ՓԲԸ ընկերության Ջրաձորի դիատոմիտի բաց հանքի շահագործման տեղամասի էքսկավատորի մեքենավար Արտակ Գրիգորյանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98