
Ադրբեջանում հացի արտադրությունը ազատվել է ԱԱՀ-ից
Հայտնի է, որ ադրբեջանական տնտեսությունը, նավթի գների կտրուկ անկման հետևանքով, հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։ Երկրի ֆինանսական համակարգը կաթվածահար է եղել, մանաթի փոխարժեքն օր-օրի նվազում է, գներն իրենց հերթին կտրուկ աճում են։ Նման պայմաններում երկրի բնակչության շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։
Գնաճն ինչ-որ կերպ մեղմելու նպատակով Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հունվարի 15-ից ցորենի ներկումն ու վաճառքը, նաև հացի և այլուրի արտադրությունը ազատվել են ԱԱՀ վճարումից։