Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ARARAT, COCA-COLA, KILIKIA. Խմիչքների արտադրության ոլորտի խոշոր հարկատուները
18/02/2016 21:40
Կիսվել

ARARAT, COCA-COLA, KILIKIA. Խմիչքների արտադրության ոլորտի խոշոր հարկատուները

2015 թվականի արդյունքներով Հայաստանում խմիչքների արտադրությամբ զբաղվող 31 ընկերություն հայտնվել է մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում:

Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարվա ընթացքում այս 31 ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 26,51 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով խմիչքների արտադրության ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է Երևանի Կոնյակի Գործարանը, որը բյուջե է վճարել 4 մլրդ 929,69 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 18-րդն է:

Խմիչքների արտադրության ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթոլինգ Քոմթնի Արմենիա» և «Սարգիս Կարոլինա» ընկերությունները:

Խմիչքների արտադրության ոլորտի 10 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

1 ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ / վճարված հարկերը՝ 4 մլրդ 929,69 մլն ՀՀ դրամ

2 ԿՈԿԱ ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ / վճարված հարկերը՝ 3 մլրդ 942,16 մլն ՀՀ դրամ

3 ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ / վճարված հարկերը՝ 3 մլրդ 53,23 մլն ՀՀ դրամ

4 ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ / վճարված հարկերը՝ 2 մլրդ 299,14 մլն ՀՀ դրամ

5 ԳՅՈՒՄՐԻ ԳԱՐԵՋՈՒՐ / վճարված հարկերը՝ 1 մլրդ 477,89 մլն ՀՀ դրամ

6 ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ / վճարված հարկերը՝ 1 մլրդ 469,29 մլն ՀՀ դրամ

7 ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ / վճարված հարկերը՝ 1 մլրդ 432,83 մլն ՀՀ դրամ

8 ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆ / վճարված հարկերը՝ 953,60 մլն ՀՀ դրամ

9 ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼՊԵՊՍԻ ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ / վճարված հարկերը՝ 922,65 մլն ՀՀ դրամ

10 ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ ԳԻՆՈՒ ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ / վճարված հարկերը՝ 795,46 մլն ՀՀ դրամ

Նշենք նաև, որ մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են նաև խմիչքների արտադրության ոլորտում գործող հետևյալ ընկերությունները՝ ԵՎՐՈԹԵՐՄ, ԱՎՇԱՐԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ, ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ, ՄԱՊ, ՏԻԵՌԱՍ ԴԵ ԱՐՄԵՆԻԱ, ԿՈՏԱՅՔ ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆԻ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՌՌՌ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՍԻԼ ՄԱԱԶԱ, ԳԻՆՈՒ ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ՎԵԴԻ ԱԼԿՈ, ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ, ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ, ՅՈՒՆԻՈՆ, ՄՈՒՇ, ԲՅՈՒՐԵՂ ԱԼԿՈ, ՍԻՍ ԱԼԿՈ, ՄԳԱ ՎՈԹԸՐ, ՍԱՄԿՈՆ, ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊ, ՋԵՐՄՈՒԿ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆ:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21