Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
2015թ.-ին միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով` կազմելով շուրջ 41 հազար դրամ
16/02/2016 17:59
Կիսվել

2015թ.-ին միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով` կազմելով շուրջ 41 հազար դրամ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015-ն առանձնացել է սոցիալական պաշտպանության ոլորտում նորաստեղծ համակարգերի կառուցվածքային ու բովանդակային փորձարկմամբ, գործող համակարգերի զարգացմամբ ու ամրապնդմամբ: Ըստ նախարարի՝ կենսաթոշակային ոլորտում հիմնական թիրախը շարունակում է մնալ կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումը: Այսպիսով՝ 2015թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով` կազմելով շուրջ 41 հազար դրամ, զինվորական հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16 հազար, վետերանների պատվովճարը կրկնապատվել է՝ դառնալով 50 հազար դրամ: Անցած տարի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 136 հազար ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ է ստացել ամսական միջինում 105 հազար 408-ը, նպաստի միջին չափը կազմել է 30 հազար 350 դրամ: Անդրադառնալով զբաղվածության ոլորտին՝ Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ արմատապես փոխվել է զբաղվածության պետական քաղաքականությունը՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձանց աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի միջոցով Տավուշի մարզի 44 սահմանամերձ համայնքի շուրջ 400 գործազուրկ ընդգրկվել է վարձատրվող հասարակական աշխատանքներում: Հաշմանդամության բնագավառում ջանքերն ուղղված են եղել սահմանված իրավունքների իրացմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը, երեխաների իրավունքների մասով՝ այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման միջոցով, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը գտնվում է իր ուշադրության կենտրոնում և ընդգծել՝ նախարարության 2016 թվականի գերակա խնդիրը պետք է լինի ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, բարեփոխումների հիմքում դնելով արդարության և անառաչության ապահովման սկզբունքը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև սոցիալական ծառայությունների արդյունավետ և թափանիկ գործունեության ապահովումը, նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության բարձրացումը: Դրական գնահատելով ոլորտում կատարված աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է առկա բացթողումների վերացման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացումը:

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59