Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Վարչապետը հանձնարարել է ստուգել որոշ ՋՕԸ-երի ֆինանսական գործունեությունը
25/02/2016 18:06
Կիսվել

Վարչապետը հանձնարարել է ստուգել որոշ ՋՕԸ-երի ֆինանսական գործունեությունը

Կառավարությունն ընդունել է «Ջրօգտագործողների ընկերություններում առաջացած պարտավորությունները մարելու մասին» որոշում, որի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ ճեղքվածքը մարելու նպատակով 2016թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակների հաստատելու անհրաժեշտությամբ: Գումարները կծախսվեն, մասնավորապես, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտքի մարման համար: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ բանակցել են բաշխիչ ցանցերի հետ, և 2015թ.-ի համար ամբողջական տույժ-տուգանքները՝ 250 մլն դրամի չափով, հանվել է և չի հաշվառվել: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այստեղ, իրոք, կա խնդիր, որը քննարկվել է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ուսումնասիրվել են բոլոր ֆինանսական պարտավորությունները, այդ թվում՝ նաև էլեկտրաէներգիայի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած էլեկտրաէներգիայի պարտավորությունների հիմնավորումն ու անաչառությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան չխնայելու և անհիմն ծախսեր կատարելու հարցում:

Գործադիրն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին որոշում՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները չկանգնեցնելու և հնարավորինս արագ սկսելու համար: Ըստ հիմնավորման՝ «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի շրջանակում ընթանում են նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Ջրամբարի կառուցման արդյունքում ակնկալվում է տնտեսական արդյունավետության ավելի բարձր ցուցանիշների ապահովում: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն, և քայլեր են ձեռնարկվում ծրագիրը շուտ կյանքի կոչելու համար:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92