Տնտեսական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ միասնական շուկայի ստեղծման իրական քայլեր են հարկավոր
03/03/2016 22:25
Կիսվել

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ միասնական շուկայի ստեղծման իրական քայլեր են հարկավոր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ)՝ մարտի 1-ին կայացած հերթական նիստում, որը ղեկավարել Է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, քննարկվել են առեւտրի, ագրոարդյունաբերական համալիրի եւ տեխնիկական կարգավորման ոլորտների հարցերը:

Բացելով ԵԱՏՀ-ի կոլեգիայի նիստը՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել Է, որ hանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրք բռնի եվրասիական ինտեգրման ամրապնդման հարցում: «Եվրասիական տնտեսական միությունում գործընկեր երկրների միջեւ թերինտեգրումը մարտահրավեր Է Միության կայունությանը»,-հայտարարել Է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը:

ԵԱՏՀ-ի Կոլեգիան հավանություն Է տվել երկու փաստաթղթի, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միությունում բժշկական արտադրանքի ընդհանուր շուկայի լիաֆորմատ գործարկման համար: Խոսքը վերաբերում Է բժշկական արտադրանքի կենսաբանական գործողության գնահատման նպատակով հետազոտությունների (փորձարկումների) անցկացման Կանոններին եւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ ներկայացնող բժշկական արտադրանքի, անորակ, կեղծ մակնշված եւ կեղծված բժշկական արտադրանքի կիրառման կասեցման կամ արգելման եւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տարածքում դրանց շրջանառությունը բացառելու կարգին:

Առաջին փաստաթղթով սահմանվում են, օրինակ, գործելակերպի պարտադիր կանոնները բժշկական արտադրանք թողարկողների եւ նրանց լիազոր ներկայացուցիչների համար՝ բժշկական արտադրանքի փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ դիմումներ ներկայացնելիս, լիազոր կազմակերպությունների համար՝ բժշկական արտադրանքի փորձարկումներ անցկացնելիս, Միության երկրների լիազոր մարմինների համար՝ կազմակերպությունները լիազոր կազմակերպությունների միասնական ռեեստրում ներառելիս:

ԵԱՏՄ-ի երկրներում բժշկական արտադրանքների պետական գրանցում կատարելիս՝ դրանք Միության ընդհանուր շուկա թույլատրելու նպատակով, գործում են դրանց անվտանգության, որակի եւ արդյունավետության գնահատման ընթացակարգեր:

Բժշկական արտադրանքի շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների վերաբերյալ միութենական Համաձայնագրի համաձայն, բժշկական արտադրանքի համապատասխանության հաստատման ձեւը դրա գրանցումն Է ԵԱՏՄ-ի պետության լիազոր մարմնի կողմից: Գրանցման ընթացակարգ չանցած բժշկական արտադրանքը չի թույլատրվում շրջանառության մեջ դնել Միության շուկայում: Գրանցման նպատակով կատարվում են նաեւ բժշկական արտադրանքի կենսաբանական գործողության գնահատման հետազոտություններ (փորձարկումներ):

Սակայն այժմ կազմակերպչական մոտեցումները, բժշկական արտադրանքի փորձարկումների անցկացման եւ դրանց արդյունքների ձեւակերպման նկատմամբ պահանջները ԵԱՏՄ-ի պետություններում տարբեր են: Դա թույլ չի տալիս պատշաճ կերպով իրականացնել անցկացված հետազոտությունների արդյունքների փոխադարձ ճանաչումը եւ գրանցել բժշկական արտադրանքը՝ միասնական միութենական շուկայում շրջանառության մեջ դնելու համար:

Միության համար բժշկական արտադրանքի փորձարկումների անցկացման միասնական կանոնների սահմանումը թույլ Է տալիս վերացնել այդ խնդիրները: Կարեւոր Է նաեւ այն, որ Կանոնները կապահովեն հիվանդների եւ բուժհիմնարկների անձնակազմի կողմից բժշկական արտադրանքի կիրառման անվտանգության հաստատումը:

Բժշկական արտադրանքի վերաբերյալ մյուս փաստաթուղթը, որը հավանության Է արժանացել ԵԱՏՀ-ի Կոլեգիայի կողմից, ԵԱՏՄ-ում սահմանում Է միութենական երկրների լիազոր մարմինների կողմից բժշկական արտադրանքների կիրառման կասեցման կամ արգելման եւ դրանք շրջանառությունից բացառելու միջոցառումների միասնական կարգը:

Այսօր ԵԱՏՄ-ի պետություններում մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ ներկայացնող բժշկական արտադրանքի, անորակ, կեղծամակնիշ կամ կեղծված բժշկական արտադրանքի համար արգելիչ միջոցառումները տարբերվում են: Դա թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել նման արտադրանքի կիրառումը կասեցնելու կամ արգելելու միջոցառումները:

Կարգի ընդունումը կօգնի վերացնել այդ հիմնախնդիրը: Բացի այդ, դա կնպաստի բժշկական արտադրանքի միասնական շուկայում ԵԱՏՄ-ում սահմանված անվտանգության եւ արդյունավետության ընդհանուր պահանջներին համապատասխանող բժշկական արտադրանքի հայտնվելուն:

Կանոններն ու Կարգը պլանավորվում Է հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում:

ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նիստում ներկայացվել Է Հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի հաշվետվությունն անցյալ տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) միջեւ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2015-2018 թվականների համար նախատեսված միջոցառումների պլանի կատարման վերաբերյալ:

Հանձնաժողովն ակտիվորեն գործակցում Է այդ հեղինակավոր կազմակերպության հետ: Հիմնական խնդիրը ԵԱՏՄ-ի երկրների եւ FAO-ի համատեղ նախագծերի իրագործումն Է՝ Միության երկրներում գյուղատնտեսության կայուն զարգացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով, ներառյալ հողային ու ջրային պաշարները: 2015 թվականին ԵԱՏՀ-ն FAO-ի հետ համատեղ 18 միջոցառում Է կազմակերպել ու անցկացրել միջազգային փորձագետների մասնակցությամբ:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34