Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Շավարշ Քոչարյան․ Հայաստանը կբանակցի գազի գնի արտոնյալ պայմանների շուրջ
10/03/2016 15:14
Կիսվել

Շավարշ Քոչարյան․ Հայաստանը կբանակցի գազի գնի արտոնյալ պայմանների շուրջ

Ռուսաստանի հետ գազային համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության փոփոխությամբ Հայաստանի Հ անրապետությանը մատակարարվող գազի 165 դոլար գինը ֆիքսվել է կարճատև ժամանակահատվածի համար, որպեսզի բանակլցություններ ընթանան առավել արտոնյալ պայմանների շուրջ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Նախատեսվում է, որ պահպանվի 165 դոլար սակագինը և շարունակվեն բանակցությունները: Այսօր ընդունված որոշումը կարճատև ժամանակի համար է, որպեսզի բանակցություններն ընթանան առավել արտոնյալ պայմաննե րի շուրջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Խոսելով ՀՀ և ՌԴ նախագահների` մարտի 10-ին սպասվելիք հանդիպման մասին՝ փոխարտգործնախարարը նշեց, որ ցանկացած նման հանդիպում միշտ որոշակի արդյունքներ է բերում:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց  Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների կնքման երկու նախագծերի: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը նշեց, որ վերը նշված համաձայնագրում առաջին փոփոխությամբ՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:

Ընթացիկ տարվա հունվարի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Վարչապետն ընդգծել էր, որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունÕ ¨ չսահմանափակող էներգակիրների գներից և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀիշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, հաշվի առնելովՌուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալվում էստանալ հարցի դրական լուծում:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59