Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ծալվող սմարթֆոնները շուտով իրականություն կդառնան. Ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը Հայաստանում Մոբայլ Բանկինգի հաճախորդների վրա
10/03/2016 22:20
Կիսվել

Ծալվող սմարթֆոնները շուտով իրականություն կդառնան. Ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը Հայաստանում Մոբայլ Բանկինգի հաճախորդների վրա

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը ներկայացրել է հոդված ճկվող էկրանով սմարթֆոնների տեխնոլոգիայի լայն սպառման շուկա մտնելու վերբերյալ, ինչպես նաև կարծիք, թե դրա արդյունքում ինչպեսին կլինեն մոբայլ բանկինգի զարգացման միտումները Հայաստանում: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Էյչ-Էս-Բի-Սի-ի վերլուծաբաններն ասում են, որ ծալվող սմարթֆոնները շուկա կմտնեն արդեն այս տարի:  Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաներից ակտիվորեն օգտվողներից շատերը հաճախ կանգնում էին ընտրության առջեւ՝ պլանշետ, թե՞ հեռախոս: Մեծ էկրանն ավելի հարմար է օգտագործման համար, իսկ փոքր չափի սարքը հեշտությամբ կարելի է տեղավորել գրպանում կամ պայուսակում:

Այս տարի սպասվող ծալվող սմարթֆոնի շնորհիվ այդ ընտրության կարիքն այլեւս չի լինի: Էկրանը կծալվի՝ գրեթե կիսով չափ փոքրացնելով սարքը: Տեխնոլոգիաների աշխարհում ճկվող էկրանների ի հայտ գալու վերաբերյալ խոստումները մեծ ոգեւորություն էին առաջացրել: Սակայն մինչդեռ լայն սպառման շուկա դրանց մուտք գործելը սպասվում էր ոչ ավելի շուտ քան 2017թ-ին, մենք այժմ կարծում ենք, որ դա տեղի կունենա արդեն այս տարվա երկրորդ կեսին:

Հայաստանում HSBC Մոբայլ բանկ հավելվածի մեկնարկից գրեթե մեկ տարի անց ինտերնետային բանկային ծառայություններից օգտվողների 41%-ն անցել է մոբայլ բանկին: Մեր առօրյայում «ֆաբլեթների» հայտնվելու հետ մեկտեղ մենք ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ինտերնետ եւ մոբայլ բանկին նախընտրություն տվող հաճախորդների թիվը կաճի առավել արագ տեմպով:

Մեր անկանխիկ գործարքների ավելի քան 80%-ն արդեն իրականացվում է ինտերնետային կամ մոբայլ բանկի միջոցով: Մեր տվյալները ցույց են տալիս, որ մոբայլ բանկի հավելվածի միջոցով կատարվող գործարքներից ամենատարածվածը դեռեւս կրեդիտ քարտի համար վճարումն է: Մենք նաեւ հստակ աճ ենք տեսնում ժամկետային ավանդի հաշվի բացման եւ արտերկիր փոխանցում կատարելու գործարքների վիճակագրական տվյալներում, եւ ուրախ ենք, որ Հայաստանում HSBC մոբայլ բանկի հաճախորդները սկսել են գնահատել դրա հարմարավետությունն ու առավելությունները:

Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է էվոլյուցիայի ենթարկվում մանրածախ բանկային ծառայությունների ոլորտը՝ արագ սպասարկվելուց (ավելի շատ գանձապահներ, բանկոմատներ) կենտրոնացումը փոխվում է դեպի հարմարավետություն (բանկոմատներ առեւտրի կենտրոններում, հեռախոսային եւ ինտերնետային բանկինգ): Հաջորդը՝ հաճախորդների եւ բանկերի համար կլինի արդյունավետությունը, եւ մոբայլ բանկինգը լիարժեք բավարարում է այդ պահանջը: Երբ հաճախորդներն ընտելանան ու հմտանան մոբայլ բանկով իրենց առօրյա բանկային գործարքներն իրականացնելուն, կարծում ենք, որ մյուս էտապում նրանք արդեն պատրաստ կլինեն եւ հեշտությամբ կօգտագործեն այս մեթոդը նաեւ իրենց այլ՝ ավելի առաջադեմ ֆինանսական կարիքները հոգալու համար, ինչպես օրինակ կրեդիտ քարտի կամ ավտոմեքենայի վարկի համար դիմում լրացնելը տանը կամ մեքենայում նստած:

Այսօր հաճախորդները շատ ակտիվ ու ծանրաբեռնված կյանք են վարում՝ միաժամանակ համակարգելով աշխատանք, ընտանիք եւ սոցիալական պարտավորություններ: Այդ է պատճառը, որ նրանց համար այլեւս դժվար է ժամանակ գտնել մասնաճյուղ այցելելու կամ համակարգչի դիմաց նստելու համար, որպեսզի համոզված լինեն, որ իրենց ֆինանսական հարցերը նույնպես կարգին են: Մեր ինտերնետ եւ մոբայլ բանկային ծառայություններըն այն պարզ, ապահով եւ արդյունավետ լուծումներ են, որ նախատեսված են նման՝ ժամանակից սուղ հաճախորդների համար:

Այս տարի HSBC-ն Միացյալ Թագավորությունում մեկնարկում է անձի ինքնությունը հաստատելու նորագույն համակարգեր՝ հպումով կամ թաչ (Touch ID) եւ ձայնային (Voice ID): Հպումով հաստատումը թույլ է տալիս հաճախորդներին մուտք գործել մեր մոբայլ բանկի հավելված մատնահետքի օգնությամբ, իսկ ձայնային հաստատումը՝ անձին ճանաչում է պարզապես իրենց ձայնի օգնությամբ:

Հաջորդը Հոնգ Կոնգը, Միացյալ Նահանգները, Մեքսիկան, Ֆրանսիան եւ Կանադան են: Առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսվում է անձի ձայնային հաստատման համակարգի ներդրումը նաեւ այլ երկրներում՝ ներառյալ Հայաստանում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ գործադիր նախագահ Կլաուս Շվաբն իր «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը» գաղափարախոսական աշխատության մեջ ներկայացնում է իր չափազանց հետաքրքիր տեսակետն ապագայի մասին, ասելով թե, «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը բնորոշ է տեխնոլոգիաների միաձուլումը, որը ջնջում է ֆիզիկական, թվային եւ կենսաբանական ոլորտների սահմանները»:

Ելնելով տեխնոլոգիաների քառատրոփ զարգացման եւ սոցցանցերի նույնչափ արագ տարածմանը, անհրաժեշտ է որպեսզի մենք մշտապես հարմարվենք նոր եւ արագ զարգացող միջավայրին: Այդ է պատճառը, որ մենք ներդրումներ ենք կատարում նոր տեխնոլոգիաների մեջ՝ էլ ավելի հարմարավետ դարձնելու համար մեր ծառայությունները Հայաստանում մոբայլ բանկի 5000 հաճախորդների համար, նրանց ովքեր արդեն ներբեռնել են հավելվածը, ինչպես նաեւ նրանց՝ ովքեր ամեն օր իրենց ընտրությունն են կատարում մոբայլ բանկի օգտին:

Թիես Քլեմենց

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58