Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մարկ Ցուկերբերգն աշխարհի միլիարդատերերի ցանկում 6-րդն է
15/03/2016 22:02
Կիսվել

Մարկ Ցուկերբերգն աշխարհի միլիարդատերերի ցանկում 6-րդն է

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 31-ամյա Մարկ Ցուկերբերգը Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 6-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է 44.6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլարով ավելին է, քան անցյալ տարի:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Մարկ Ցուկերբերգը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել էր 16-րդ տեղը՝  35.3 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

Ըստ Forbes-ի՝ Մարկ Ցուկերբերգը տեխնոլոգիական աշխարհի ամենահաջողակ և 3-րդ հարուստ մարդն է՝ Գիլ Գեյթսից և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոնից հետո:

Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականին ԱՄՆ-ում, բժիշկների ընտանիքում։ Դեռևս ավագ դպրոցում նա ստեղծել է մի քանի համակարգչային ծրագրեր։ Ընդունվելով Հարվարդ՝ Մարկ Ցուկերբերգն առանձնացել է իր յուրահատուկ վարքով։ Օրինակ, ուսանողական տարիներին նա մերժել է Microsoft ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված է եղել առավոտյան ժամի։

2003 թվականին Մարկ Ցուկերբերգն իր համակուրսեցիների հետ սկսել է աշխատել ConnectU նախագծի վրա։ Այն նախատեսված էր ուսանողների համար։ Սակայն մի կողմ թողնելով այս նախագծի աշխատանքները և հենվելով նախագծի հիմնական գաղափարների վրա՝ Մարկ Ցուկերբերգը գրանցել է facebook.com-ը:

Սկզբնական շրջանում thefacebook.com-ը Հարվարդի ուսանողների համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց, իսկ արդեն 2006 թվականին հասանելի էր ողջ աշխարհում։

2010 թվականին Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչել է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում։

2010 թվականին Times ամսագրի կողմից Մարկ Ցուկերբերգը ճանաչվել է տարվա մարդ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52