Այս տարվա հունվարին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 2.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվարին Հայաստանում կաթի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 2.2%-ով և կազմել 18.5 մլն լիտր։
Միևնույն ժամանակ պանրի արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով և կազմել 961.2 տոննա, մածունի արտադրությունը նվազել է 7.8%-ով և կազմել 405 տոննա, թթվասերի արտադրությունը նվազել է 4.6%-ով և կազմել 95.4 տոննա և կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 0.2%-ով և կազմել 65.2 տոննա։