Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կբարձրանա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատանքների արդյունավետությունը
24/03/2016 20:53
Կիսվել

Կբարձրանա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատանքների արդյունավետությունը

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատանքների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ ի կատարումն մարտի 12-ին վարչապետի մոտ քննարկման ժամանակ տրված հանձնարարականի կոմիտեի աշխատակազմում սպասարկման գրասենյակների համակարգման վարչության գործունեությունը դադարեցվում է, վարչության գործառույթներն ընդգրկվում են կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության կազմում ստեղծվող սպասարկման գրասենյակների գործառույթների նկատմամբ վերահսկողության բաժնի գործառույթներում, իսկ Ներքին աուդիտի վարչությունը վերակազմակերպվում է բաժնի` առանց փոփոխություն կատարելու կոմիտեի աշխատողների առավելագույն թվաքանակում: Փոփոխության հիմնական նպատակն առկա աշխատանքային և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումն է:

Կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թ. համալիր ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ծրագրով նախատեսվում է ստեղծել բազային երկրատեղեկատվական քարտեզագրական համակարգ, որը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր բնագավառների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման և այլ բնագավառների խնդիրների լուծման համար: Օդալուսանկարահանման նյութերի հիման վրա կստեղծվի քաղաքների 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ որոշ համայնքների կադաստրային քարտեզներում կիրականացվեն անճշտությունների ու սխալների վերացման աշխատանքներ, կստեղծվեն ՀՀ մարզերի վարչական սահմանների նկարագրություններ: Ընթացիկ տարում կշարունակվեն ՀՀ աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, կստեղծվեն տարաբնույթ տեղեկատուներ:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88