
Քարտեզ. ո՞ր երկրներում են ամենաշատ ռոբոտները
Վերջին տարիներին ռոբոտաշինության զարգացման արդյունքում ռոբոտները՝ արհեստական ինտելեկտով օժտված սարքերը, փոխարինում են մարդկանց տարբեր ոլորտներում և աշխատանքներում: Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ շուրջ 20 տարի անց ռոբոտների «աշխատասիրության» շնորհիվ բազմաթիվ մասնագիտություններ կանհետանան:
Ստորև ներկայացնում ենք յուրահատուկ քարտեզ՝ ներկայացնելով այն երկրները, որտեղ աշխատող ռոբոտների թիվը բավականին մեծ է: Այսպես, Ճապոնիայում աշխատում է 310 հազար ռոբոտ, ԱՄՆ-ում հաշվառվում է շուրջ 168 հազար ռոբոտ, Գերմանիայում՝ 161 հազար: