
Ինչպե՞ս է փոխվել համաշխարհային տնտեսությունը վերջին 35 տարվա ընթացքում (տեսանյութ)
Վերջին 35 տարվա ընթացքում տնտեսական ազատականացումը և գլոբալիզացիան մեծ ազդեցություն են թողել համաշխարհային տնտեսության զարգացման վրա: 1980 թվականից ի վեր համաշխարհային տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Մեծացել է որոշ երկրների մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ի կառուցվածում, իսկ որոշ երկրներ գրանցել են ցուցանիշի կրճատում:
Howmuch.net-ը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխությունները՝ 1980 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում:
20 վայրկյան տևողությամբ տեսանյութում համաշխարհային տնտեսությունը ներկայացված է դիագրամի տեսքով, որտեղ առանձնացված է յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ի կառուցվածում:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.