Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀԾԿՀ․ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կտուգանվեն 5 մլն դրամով
11/04/2016 18:01
Կիսվել

ՀԾԿՀ․ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կտուգանվեն 5 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 5 միլիոն դրամ գումարի չափով տուգանք նշանակելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 13-ի նիստի օրակարգում: &laquo ;Հաշվի առնելով, որ՝ 

ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն  որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման   կանոնների (ԷՄՕԿ) 43-րդ կետի համաձայն՝ մատակարարը պարտավոր է տարին   առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների   ժամերը՝ այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝   գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները, 

բ) սպառողների մոտ տեղակայված էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային   ցուցիչների աշխատանքի ստուգման և ճշգրտման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Հանձնաժողովը 2015 թվականի նոյեմբերի 6-ին դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն), ինչին ի պատասխան Ընկերությունը 2015 թվականի նոյեմբերի 20-ի №04-  ԴԳ-02/4303 գրությամբ հավաստիացրել է, որ էլեկտրոնային հաշվիչների ժամային   շեղումների շտկման գործընթացը կավարտի մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը, 

գ) «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կենտրոնը 2016   թվականի փետրվարի 25-ին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի   պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2016 թվականի փետրվարի 26-ին Հանձնաժողովին   ուղղված գրություններով անդրադարձել են սպառողների մոտ տեղակայված   էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումների խնդրին, 

դ) սույն որոշման «գ» կետում նշված գրություններում բարձրացված խնդրի   ուսումնասիրության նպատակով և, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 2016 թվականի մարտի 4-ից Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ՆԱԽԱԳԻԾ     

ե) Ընկերությունը 2016 թվականի մարտի 15-ի №04-ԿՀ-04/842 գրությամբ ընդունել է   խնդրի առկայությունը՝ նշելով, որ հարցի կարգավորմանն ուղղված աշխատանքները   նախատեսում է ավարտել մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը,   զ) Հանձնաժողովը, լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով, 10 օրով   երկարաձգել է 2016 թվականի մարտի 4-ից Ընկերության նկատմամբ հարուցված   վարչական վարույթի ժամկետը, ինչի շրջանակում Ընկերությունը որևէ լրացուցիչ   փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել,

է) Հանձնաժողովի աշխատակազմը հարուցված վարչական վարույթի շրջանակում   պարզել է, որ Ընկերությունը չի կատարել ԷՄՕԿ-ի 43-րդ կետի պահանջները՝ խախտելով   սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, և   հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-  րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 3-րդ մասի «գ» կետը և 6-րդ մասը՝ Հանձնաժողովը որոշում է. Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 43-րդ կետի պահանջները խախտելու համար Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք` 5 000 000 (հինգ միլիոն ) դրամ գումարի չափով:

1. Ընկերությանը՝   1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման   1-ին կետում ամրագրված գումարը 900005242327 հաշվեհամարով փոխանցել   Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.   2) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը ավարտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը՝ այդ մասին գրավոր   տեղեկացնելով Հանձնաժողովին.   3) ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագծում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11