Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումն աճել է 55%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների արդյունքներով մեր երկրի արտահանման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են 37,59 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2015 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 55%-ով:
Նշենք նաև, որ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում կազմել է շուրջ 16%: