Կայացել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թվականի մրցանակաբաշխությունը
Ապրիլի 27-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի է ունեցել Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտի) պետ Ալեքսեյ Աբրամովը:
Բանախոսները արժևորել են կազմակերպությունների կողմից իրենց արտադրական և ծառայությունների մատուցման գործընթացում ստանդարտների կիրառումը, ինչպես նաև ստանդարտացման աշխատանքներին մասնակցությունը։ Մրցանակաբաշխության առանձնահատկությունների և կարևորության մասին իր ելույթում խոսել է նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:
ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի N355-Ա որոշմամբ 2015 թվականի մրցանակակիրներ են ճանաչվել հետևյալ կազմակերպությունները.
1) «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն,
2) «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերություն,
3) «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն,
4) «Մարտունու ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերություն,
5) «Ալգարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
6) «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն,
7) «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերություն,
8) «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերություն,
9) «Պրոֆ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
10) «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
Ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատրման և ակտիվ մասնակցության համար մի շարք առավել ակտիվ կազմակերպություններ արժանացել են առանձին մրցանակների։
Բոլոր մրցանակները հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Միջոցառմանը մասանակցել են մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։
Արտադրանքի եւ ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով, Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N116 որոշմամբ սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի կազմակերպվում և անց է կացվում արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունն անց է կացվում նշված որոշմամբ ստեղծված ՀՀ կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից, որի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության տնօրենը։