Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հովիկ Աբրահամյանն ակնկալում է, որ գազի սակագնի նվազումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազման
27/04/2016 20:11
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն ակնկալում է, որ գազի սակագնի նվազումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազման

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն արդեն հայտարարել է, որ գազի սակագինը նվազեցնելու հայտով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Թե ինչ արդյունք կունենանք, կքննարկի անկախ հանձնաժողովը, սակայն նախնական իրենց մոտեցումն է, որ բնակչության համար գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 156 հազար դրամից կիջեցվի մոտ մինչեւ 146 հազար դրամ: Նաեւ 10 հազար խմ ավել ծախսողների համար սակագինը 277 դոլարից կնվազի մինչեւ 256-256 դոլարի: Իհարկե, առավել ճշգրիտ վերջնական արդյունքը հանձնաժողովը կքննարկի եւ կտրամադրի հանրությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ ինքն ակնկալում է, որ գազի սակագնի նվազեցումը ինքնաբերաբար հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի սակագին նվազեցման: «Ես ուղղակի համոզված եմ եւ գազի, եւ էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի»,- եզրափակեց վարչապետը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98