Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԲ-ի կողմից տրամադրված 30 միլիոն դոլարի վարկն օժանդակում է Հայաստանի էնեգետիկ ոլորտի առողջացմանը
28/04/2016 13:11
Կիսվել

ՀԲ-ի կողմից տրամադրված 30 միլիոն դոլարի վարկն օժանդակում է Հայաստանի էնեգետիկ ոլորտի առողջացմանը

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը քննարկել ու հաստատել է 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման» արդյունքահեն ծրագիրը: Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի խոսքով` ծրագիրն օգտագործում է նոր գործիք: «Դա արդյունքահեն գործիքն է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ Համաշխարհային բանկը փորձում է օժանդակել կառավարությանը իրակա նացնել համապարփակ բարեփոխումներ, աշխատանքներ:

Հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակելու կառավարության` բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Լորա Բեյլին:

ՀԲ-ի ներկայացուցչի դիտարկմամբ` իրենք կարևորում են ոլորտին աջակցությունը ոչ միայն այն պառճառով, որ կառավարութունն է դիմել օժանադակության համար, այլև իրենց կողմից իրականացված երկու խորը վերլուծական աշխատանքների արդյունքներն են պատճառը: «Ինչպես գիտեք, վերջին հինգ տարիներին էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունները` «Երևանի ՋԷԿ»-ն ու ՀԱԷԿ-ը, կուտակել են բավականին խոշոր դրամական միջոցների պակասուրդ, որը կազմում է նրանց ընդհանուր հասույքի 80 տոկոսը»,-նշեց Լորա Բեյլին` հավելելով, որ եթե ՀԱԷԿ-ի ու «Երևանի ՋԷԿ»-ի ֆինա նսական դժվարությունները չհաղթահարվեն, դա լուրջ ազդեցություն կունենա նրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության մակարդակը պահպանելու ունակության վրա: Նա վստահեցրեց, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում կպահպանվի մատչելի սակագներով էլեկտրաէներգիայի բավարար մատակարարումը բնակչությանը:

Համաշխարհային բանկը կտրամադրի 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ Վրակառուցման և զարգացման միջազգային բանկի փոփոխական տարածմամբ վարկ` 14.5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով: 1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանն անդամակցելուց ի վեր Հայաստանին ՄԶԸ-ն և ՎԶՄԲ-ն տրամադրել են շուրջ 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6