Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը հասել է տարեկան 60 մլրդ դոլարի
Իրանի ոչ նավթային արտահանման ծավալն անցած իրանական տարում (ավարտվել Է մարտի 20-ին) հասել Է տարեկան 60 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի ու առեւտրի փոխնախարար Վալիոլլա Աֆխամիրադը Հարավային Կորեայի գործարար շրջանների պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպմանը:
«Իրանական տնտեսությունն ավելի ու ավելի քիչ չափով Է կախված նավթից այն պայմաններում, երբ անցած իրանական տարում ոչ նավթային արտահանումը հասավ ավելի քան 60 մլրդ դոլարի»,- իրանցի պաշտոնյայի խոսքը մեջբերել Է Մեհր գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: