Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին
11/05/2016 16:09
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին:

Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցն» ամփոփում է 2000թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որոշ նպատակների առումով` մանկական և մայրական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն, մեր երկրի նվաճումներն զգալի են, իսկ մյուս նպատակների առումով թեպետ կա որոշակի առաջընթաց, սակայն անելիքները դեռևս շատ են, և անհրաժեշտ է շարունակել հետևողական ջանքեր գործադրել՝ համապատասխան ցուցանիշների բարելավման համար: «Անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման խորհրդի հերթական նիստը, որտեղ սկիզբ դրվեց ՄԱԿ-ի նոր օրակարգի` «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացին: Նոր օրակարգն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակ և 169 թիրախ: Հայաստանի համար պետք է ընտրենք այն նպատակներն ու թիրախները, որոնք համահունչ են մեր ազգային ռազմավարական ծրագրերին, մասնավորապես, Հայաստանի 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին։ Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում նոր օրակարգը կամ նպատակները, բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք, ինչին հասնելու համար հարկավոր է երկրի պետական համակարգի, համապատասխան հասարակական և միջազգային կազմակերպությունների ամենօրյա հետևողական և քրտնաջան համատեղ աշխատանք», – ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ ցուցաբերած աջակցության համար, ներկայացվող զեկույցի պատրաստմանը մասնակցած բոլոր պետական գերատեսչություններին և այս ծավալուն հետազոտությունն իրականացնողներին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունն առաջիկայում ավելի կամրապնդվի:

Ելույթով է հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նրա խոսքով՝ «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» իրականացմանն ուղղված ջանքերի հիմքում ընկած է լինելու պետության կողմից այդ գործընթացն առաջնորդելն ու վերահսկելը, և ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ գործընթացում։ ՄԱԿ-ի նոր օրակարգի հաջող իրականացման գործում պարոն Բուզետտոն կարևորել է ոչ միայն գերատեսչությունների և ոլորտների միջև համատեղ պլանավորումը, այլև ողջ հասարակության՝ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներգրավումը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ այս բոլոր ինստիտուտներն իրենց կարևոր դերն ունեն Կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում։

Հաջորդիվ «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության փորձագետներ Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գաբրիելյանը ներկայացրել են «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» հիմնական արդյունքները:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6