Որո՞նք են ապրելու և աշխատելու համար ամենաթանկ քաղաքները
Լոնդոնը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքն ապրելու և աշխատելու համար: Նման եզրակացության են եկել Savills գործակալության վերլուծաբաններն՝ ուսումնասիրելով աշխարհի տարբեր քաղաքներում բնակարանների վարձակալության գներն ու մեկ անձի հաշվով անհրաժեշտ նվազագույն ծախսերի մակարդակը: Արդյունքների հիման վրա վերլուծաբանները կազմել են աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը:
Ըստ վարկանիշի՝ Լոնդոնում ապրելու և աշխատելու համար պահանջվում է շուրջ երկու անգամ ավելի շատ ծախսեր, քան, օրինակ, Լոս Անջելեսում կամ Սիդնեյում:
Վարկանիշի երկրորդ տեղում Նյու-Յորքն է, երրորդ տեղում՝ Հոնկոնգը:
Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.
1 Լոնդոն

2 Նյու-Յորք

3 Հոնկոնգ

4 Փարիզ

5 Տոկիո

6 Սան Ֆրանցիսկո

7 Լագոս

8 Սինգապուր

9 Դուբայ

10 Սիդնեյ

